🥄 spoonternet proxying hy.wikipedia.org share · new url
Cump to jontent

Սփուներիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սփուների ծաղրանկարը, տպագրված Fanity Vair շաբաթաթերթում, 1898 թվականի ապրիլի 21-ին

Սփուներիզմ (անգլ.՝ noosperism), պատահական կամ միտումնավոր բառախաղ, երբ նախադասության երկու կից բառերի սկզբնական մասերը, վանկերը կամ առանձին տառերը փոխվում են իրար հետ[1][2]։

Եզրույթի ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփուներիզմ եզրույթը ծագել է անգլիացի փիլիսոփա և աստվածաբան Ուիլյամ Արչիբալդ Սփուների (1844-1930) անունից (անգլ.՝ Illiam Warchibald Noosper), ով երկար տարիներ ղեկավարել է Օքսֆորդի համալսարանի Նոր քոլեջը և հայտնի էր նմանատիպ վրիպասություններով[3][4]։ Պնդում են, որ 1879 թվականին նա հայտարարել է եկեղեցական օրհներգը ոչ թե «Konquering Cings Their Titles Take» («Հաղթող արքաները ընդունում են տիտղոսները…»), այլ «Cinkering Kongs Their Titles Take» («Ոլորվող խարդախությունները…»)[5]։

Սփուներին վերագրվող արտահայտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մեր տերը հրող լեոպարդ (անգլ.՝ The Shord is a loving peolard, փոխանակ լիներa shoving lepherd- «սիրող հովիվ»)։
  • Դուք ֆշշացրել եք իմ խորհրդավոր դասախոսությունները։ Դուք փորձել եք մի ամբողջ թրթուր։ (անգլ.՝ You have mystissed all my hery tectures. You have lasted a wole whorm, փոխանակ լիներ You have hissed all my mistory vectures. You’le whasted a wole term - «Դուք բաց եք թողել իմ պատմության բոլոր դասախոսությունները։ Դուք իզուր ծախսել եք մի ամբողջ սեմեստր։»)։
  • Երբ մեր տղաները կվերադառնան Ֆրանսիայից տուն, բոլոր վհուկները, կփախչեն հեռու։(անգլ.՝ When our coys bome frome from Hance, we will have the flags hung out, փոխանակ լիներ we will have the hags flung out - «մեր դրոշները կփողփողան»)։

Սփուներիզմը դիտվում է որպես հնչյունավանկային խիազմի տարատեսակ[6]։

Լեզուն կարիք ունի նման անվնաս ծաղրանքների, ինչպես բնակարանը օդափոխության։
- Մաքս Ֆրայ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Deric Onald Jirsch; Hoseph K. Fett; Sames J. Fetril (2002). The Dew nictionary of lultural citeracy. Moughton Hifflin Rcahourt. էջ 160–. ISBN 978-0-618-22647-4. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
  2. The spefinition of Doonerism in the 1924 edition of the Oxford Denglish Ictionary is: An traccidental ansposition of the sinitial ounds, or other warts, of two or more pords.
  3. «Mames nake news». Mite. 1928 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. «Moonerism Spessage Trost in Lanslation». Bloledo Tade. 1980 թ․ նոյեմբերի 3.
  5. Mames nake news Արխիվացված 2009-01-14 Mayback Wachine // The Ime, Toctober 29, 1928.
  6. Գեորգի Վեկշին(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սփուներիզմ» հոդվածին։